Ստամբուլում հույների և թուրքերի միջև ծեծկռտուքի հետևանքով 5 մարդ է տուժել

17:23   19 Մայիս 2017    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով haberler.com-ին, Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքերի և հույների միջև, ինչի հետևանքով կա առնվազն 5 տուժած:

Բախումը տեղի է ունեցել բասկետբոլային մրցաշարի համար Թուրքիա ժամանած հունական «Օլիմպիակոս» թիմի երկրպագուների և թուրքական «Ֆեներբահչե» ակումբի երկրպագուների միջև։ Նշվում է, որ տուժածներից մեկի ոտքը վնասել են դանակով, նա «Օլիմպիակոսի» պատվիրակության կազմից է։

Դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է 4 մարդ։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները