Վաշչիկովսկին նախազգուշացրել է եվրոպական երկրներին

16:44   19 Մայիս 2017    238

«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ ԵՄ այլ երկրներ հարգեն Լեհաստանի շահերը», -հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին գերմանական Die Welt պարբերականի հետ հացազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա, սակայն, լեհ-գերմանական հարաբերությունները լավ է անվանել` նշելով, որ շատ հարցերի շուրջ Բեռլինը պատրաստ չէ փոխզիջումների գնալ:

Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը եվրոպական երկրներին նախազգուշացրել է նաեւ զերծ մնալ «Եվրամիության երկու արագություններ» ստեղծելուց:

Նրա կարծիքով, եվրոպական ֆինանսների եւ եվրոգոտու ընդհանուր բյուջեի նախարար ստեղծելու առաջարկությունը վտանգավոր են եւ կարող են կարող են պառակտել Եվրոպան: «Դա կարող է նշանակել Եվրոպական միության վերջը»,-նշել է նա:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները