Վենեսուելան մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները

14:48   19 Մայիս 2017    158

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Վենեսուելայի կառավարությունը վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ հարավամերիկյան երկրի, որոնք հակասում են միջազգային իրավունքին:

Այս մասին Twitter –ի իր օգտահաշվում հայտարարել է Վենենսուելայի Արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը:

«Վենեսուելան մերժում է ԱՄՆ ֆինանսների նախարարության միակողմանի եւ անընդունելի պատժամիոջցները Գերագույն դատարանի անդամների նկատմամբ», - ընդգծել է Ռոդրիգեսը:

Նրա խոսքով` «վրդովեցնող ու անթույլատրելի է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանում ինքնիշխան ու անկախ հանրապետության դեմ` խախտելով միջազգային ու վենեսուելական օրենքները»:

Ռոդրիգեսը նշել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն «աջակցություն է հայտնել Գերագույն դատարանի անդամներին, որոնք ամերիկյան իմպերիալիզմին զոհ դարձան:

Վաշինգտոնի` պատժամիջոցներ սահմանելը «հերթական անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն փորձում է Վենեսուելայում ապակայունացնել իրադրությունը»:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները