29 Մայիս 2017

Փակ հասարակություններում ԼԲՏ կանայք ենթարկվում են բռնության եւ նվաստացման. Հայտարարություն

Date: 19.05.17, 15:15

Font size : - / +


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բարձրաձայնում է տարատեսակ բռնությունների թիրախում հայտնված ԼԲՏ կանանց խնդիրը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայ հասարակությունում կնոջ ավանդական՝ որպես մոր եւ կնոջ դերը խիստ կարեւորվում է: Սակայն, յուրաքանչյուր «դեր» ինքնին արդեն հանդիսանում է անձնական ընտրության սահմանափակում, եւ մեր դերայնացված հասարակությունում կինը հաճախ ոչ միայն զրկված է լինում անձնական կյանքի իրավունքից, այլեւ քարկոծվում ու հալածվում է, եթե բացահայտվում է նրա՝ հետերոնորմատիվային պատկերացումներից դուրս սեռական կողմնորոշումը։

Լեսբի, բիսեքսուալ եւ տրանսգենդեր կանայք (ԼԲՏ), ցավոք, հաճախ են ենթարկվում խտրականության, բռնության, ճնշումների, հասարակական պարսավանքի, ընտանիքների կողմից մերժման եւ օտարման։ Մարդու իրավունքներն ու արժանապատվությունը սահմանադրորեն որպես գերագույն արժեք հռչակած Հանրապետությունում նրանք, կարծես, ուրիշների համեմատ ունեն երջանիկ լինելու եւ արժանապատիվ ապրելու սակավ իրավունք:

Փակ հասարակություններում լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանայք ենթարկվում են տարատեսակ բացասական վերաբերմունքի՝ բռնության եւ նվաստացման: Հաճախ ավանդական հասարակությունները չեն ընկալում կանանց սեռական կողմնորոշումն ու ընտրության ազատության իրավունքը, դիմում են «ուղղիչ» բռնաբարության մեթոդների, որպեսզի մարդու սեռական ինքնության հանդեպ ժխտողական դիրքորոշումը հաստատեն: Կանանց նկատմամբ բռնության դաժանությունն ու հաճախականությունը, ներառյալ բռնությունը ԼԲՏ կանանց նկատմամբ, հաճախ ատելության խոսքի տեսքով տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում, ընդգծում եւ բարձրաձայնում է տարատեսակ բռնությունների թիրախում հայտնված ԼԲՏ կանանց խնդիրը, որոնց՝ խտրականությունից ու դաժան վերաբերմունքից զերծ լինելու իրավունքներն ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային դաշնագրերում, սակայն բավարար չեն արտահայտված ՀՀ օրենսդրական դաշտում։

Կոալիցիան պնդում է, որ Հայաստանը պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկի անձի նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության բոլոր ձեւերի վերացման համար՝ համընդգրկուն հակախտրական օրենդրություն ընդունելու միջոցով:

hayatsk.info


դիտվել է : 361


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ

ԴԱԻՇ-ը քաղաք է գրավել Ֆիլիպիններում. կան բազմաթիվ զոհեր- VIDEO Մակրոնը Թրամփի հետ ձեռք սեղմելն անվանել է «ճշմարտության պահ» Ադրբեջանում նշվում է Հանրապետության օրը Միլլի Մեջլիսի ղեկավարությունը կայցելի Լատվիա Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ-ի կրոնական համայնքների ղեկավարների հետ- Լուսանկար Պետք է պայքարել ահաբեկչության դեմ վճռականությամբ - Իլհամ Ալիեւ «Ժողովուրդ». Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում Հայաստանը շփման գծում գնդացիր եւ ականանետ է կիրառել Իսլամիադայի ընթացքում չի փորձվել սադրանքին - ՊԱԾ պետ Ողջ աշխարհի մուսուլմանների համար սկսվում է սրբազան ամիս Ռամադանը Վնասազերծում ենք լրտեսները - Մադաթ Գուլիեւ Իլհամ Ալիև. Մենք մեկ միլիմետր անգամ չենք զիջի Իլհամ Ալիև. Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել միջազգային քաղաքականության մեջ Պյոտր Պորոշենկո. Ադրբեջանը զարգացման բարձր տեմպեր է ցուցադրում Հայաստանի ՊՆ-ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում 89 տարեկանում կյանքից հեռացել է Զբիգնև Բժեզինսկին Ադրբեջանցի վաստակավոր լրագրողը միացել է Խաղաղության հարթակին Դա չի նշանակում, որ Ռուսաստանը հեռացել է Ասկերովից- Դորոխին ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը - Թրամփ Անցկացվում է` ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը - Լուսանկարներ Սի Ցզինիպին. Չինաստանը ուրախ է Ադրբեջանի հաջողությունների համար ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի կայցելի Ադրբեջան ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը՝ կազմակերպությունում իրավաբանական եզրակացություն է տարածել «Մահ ռեժիմին». Սեֆիլյանին դատարանում դիմավորեցին ծափահարություններով. VIDEO Մենք կարողացել ենք Երևանի և Բաքվի հետ մի հարցի շուրջ համաձայնության գալ. Իգոր Պոպով Ադրբեջանի դեմ սադրանքների հետևում մեծ փողեր են դրված. Իլհամ Ալիև Արգենտինան պատրաստ է իր ավանդը ներդնել ԼՂ հարցի կարգավորմանը Իլհամ Ալիեւը մասնակցել է պաշտոնական ընդունելությանը Սթիվ Քոենը Ադրբեջանի Հանրապետության Օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ Ղարաբաղում հայ զինվոր է սպանվել

Լուրեր


Վերջին լուրեր