Փորձագետ. ԼՂ հարցը սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային խաղաղության համար

17:22   21 Ապրիլ 2017    292

Հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ վտանգի տակ է դնում տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հայտարարել է Կալիֆոռնիայի Coastal California համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Գանը՝ Բաքվում անցկացվող Կովկասագետների առաջին միջազգային ֆորումի ժամանակ:

Նա նշել է, որ զբաղվում է ԼՂ հակամարտության ուսումնասիրությամբ: Բաքու ժամանելու հիմնական պատճառն էլ հենց դա է:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուրջ վտանգի տակ է դնում տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Այդ հակամարտությունն արդեն պետք է լուծվի: Այն, որ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, իսկական ողբերգություն է», - ասել է Գանը:

Պրոֆեսորն ընդգծել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները: «Այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը մինչ օրն մնում են անկատար, ուղղակ ապշեցուցիչ է: Սա խոսում է Արևմուտքի և ՄԱԿ-ի կողմից կիրառվող երկակի չափանիշների մասին», - հայտարարել է պրոֆեսորը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները