Ֆրանսիայի ՆԳՆ. Ելիսեյան դաշտերում հաջողվեց խուսափել մեծ թվով զոհերից

13:28   21 Ապրիլ 2017    201

Ոստիկանների գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել Ելիսեյան դաշտերում մեծ թվով մարդկային զոհերից:

Այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ոստիկանները կանխեցին Ելիսեյան դաշտերում արյունոտ սպանդը»,- հայտարարել է Բրանդեն: Նա հաղորդել է, որ ապրիլի 23-ի քվեարկության նախաշեմին հասարակական կարգը պահպանելու գործում ներգրավվել են 50 հազար ոստիկաններ եւ ժանդարմներ:

Ապրիլի 20-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում զինված անձի արձակած կրակոցների արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Իրավապահները չեզոքացրել են հարձակվողին: ՆԳՆ-ի տվյալներով՝ հարձակվողը, որի անունը չի հրապարակվում, մտադիր էր գնդակահարել նաեւ այլ ոստիկանների:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները