25 Փետրվար 2017

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Մակրոնը հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ. հարցում

Date: 17.02.17, 17:10

Font size : - / +

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը կդառնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող՝ ձայների մեծ առավելությամբ առաջ անցնելով «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:


Վկայում են Opinionway ծառայության կողմից հրապարակված հարցման արդյունքները: Ստացված տվյալների համաձայն, ընտրությունների եզրափակիչ երկրորդ փուլում ընտրողների կողմից Մակրոնի թեկնածության աջակցությունը կհասնի ձայների 60 տոկոսին այն դեպքում, երբ Լե Պենը կստանա միայն 40 տոկոս:

Իսկ առաջին փուլում, անցկացված հարցման համաձայն, որն ընդհանուր առմամբ հաստատում է այս ամսին մյուս ծառայությունների կողմից կատարված հետազոտությունները, առաջին տեղում կհայտնվի Մարին Լե Պենը՝ 26 տոկոս ցուցանիշով: Մակրոնը կստանա 20 տոկոս, որը հավասար կլինի «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի համանման ցուցանիշին:

Ուշագրավ է, որ Opinionway-ի հարցման համաձայն, ընտրողների կողմից Ֆիյոնի աջակցությունը չի փոխվում փետրվարի 14-ից այն դեպքում, երբ մյուս հարցումները մատնանշում են նրա ժողովրդականության զգալի անկումը իր ընտանիքի անդամների համար կեղծ աշխատատեղերի հնարավոր ստեղծման հետ կապված սկանդալի պայմաններում: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին:

hayatsk.info


դիտվել է : 106


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Աշխարհում

Մալայզիայի իշխանությունները մտադիր են հյուսիսկորեացի դիվանագետի կալանավորման օրդեր տալ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կհանդիպեն մարտի 7-ին Բիշքեկում ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Մուհամեդ Ալիի որդուն Բեռլինն ԱՄՆ-ին ու ՌԴ-ին ուղիղ բանակցությունների կոչ է արել Ֆրանսիայում նախընտրական պայքարում առջևում է Լա Պենը Նյու Յորքի բնակիչը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփի հասցեին սպառնալիքների համար Բելառուսը հայտնել է ռուսական գազի հարցով ընդունված որոշումների մասին ԱՄՆ ՆԱՆ-ն անարդյունավետ է համարել 7 երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը Die Presse-ը պատմել է, թե որ երկրները կարող են ԵՄ-ի «գերեզմանափորերը» դառնալ Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիյոնի կնոջ դեմ Գերմանացի հետազոտողներն աշխարհում 18 պատերազմ են հաշվարկել ԱՄՆ Պետդեպը տևական դադարից հետո կվերսկսի մամուլի համար ճեպազրույցները ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի ձախողումների պատճառով նախազգուշացրել է Սիրիայի երկնքում միջադեպերի վտանգի մասին Թրամփը CNN-ին և New York Times-ին անվանել է «անեկդոտ» ԱՄԷ-ն հիջաբով դեսպանին վիրավորելու համար Լատվիային բողոքի նոտա է ուղարկել Հս. Կորեան քիմիական զենքի հսկայական պաշարներ ունի. Սեուլ Բեռլինի բնակչությունը մեկ տարում ավելացել է 60 500-ով Մեքսիկայի ՆԳ նախարար․ Երկիրը ԱՄՆ-ի ֆինանսական օգնության կարիքը չունի Թրամփը խոստացել է «էականորեն» նվազեցնել հարկերը ԱՄՆ-ում Չինաստանում ամուրյան վագրերը բռնել և «կերել են» անօդաչու սարքը Թրամփը կրկին խոստացել է ԴԱԻՇ-ն ջնջել երկրի երեսից Բանգլադեշի բնակիչները պահանջել են գերագույն դատարանի շենքի առջեւից հեռացնել Ֆեմիդայի արձանը ԱՄՆ-ը առաջին անգամ F-35A կործանիչներ կտեղակայի Եվրոպայում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատի կառուցումը ժամանակից շուտ կսկսվի Ռուսաստանը ցանկանում է կռվեցնել երկիրը Ուկրաինայի հետ. Լեհաստանի դեսպան Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել Գերմանիայի գաղտնի ծառայությունները հետևել են միջազգային ԶԼՄ-ների խմբագրություններին Թուրք զինվորականները հաջողված են համարել «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում Իրաքի վարչապետը հրամայել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է արել բանտարկել վերադարձող զինյալներին

Լուրեր


Վերջին լուրեր