29 Ապրիլ 2017

28 երկրների ղեկավարներ հավաստել են մասնակցությունը Մետաքսի ճանապարհի համաժողովին

Date: 18.04.17, 12:29

Font size : - / +

28 պետությունների նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու է Պեկինում:


Այդ մասին ապրիլի 18-­ին կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ հայտնել է ՉԺՀ­-ի արտաքին գործերի նախարար Վան Ին: «ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով մենք ստացել ենք երկրների ու կառավարությունների 28 ղեկավարների հաստատումը»,­-ասել է Վան Ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Արգենտինայի, ԲԵլառուսի, Չիլիի, Չեխիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Քենիայի, Լաոսի, Ֆիլիպինների, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Վիետնամի նախագահները, Կամբոջայի, Եթովպիայի, Ֆիջիի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի վարչապետները, Մյանմայի պետական քարտուղարը, ինչպես նաեւ Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Իսպանիայի, Շրի Լանկայի վարչապետները: Նա նշել է, որ ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինը կմասնակցի համաժողովի բացման նստաշրջանին, որտեղ հանդես կգա ճառով, ինչպես նաեւ ներկա կլինի համաժողովին մասնակցելու համար ժամանած երկրների ղեկավարների հետ կազմակերպվելիք կլոր սեղանին:

Ինչպես ընդգծել է Վան Ին, կլոր սեղանը կկայանա մայիսի 15­-ին: Բացի երկրների նախագահներից ու վարչապետներից, դրան կմասնակցեն ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարը, Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենը, ինչպես նաեւ Համաշխարհային բանի նախագահը: Համաժողովի արդյունքներով, ինչպես հայտնել է ՉԺՀ-­ի ԱԳ նախարարը, սպասվում է համագործակցության համաձայնագրերի ստորագրում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարության իրացման շրջանակներում: Նրա խոսքով՝ համաժողովի մասնակիցների ընդհանուր թվաքանակը կգերազանցի 1,2 հազարը:

2013 թվականին Չինաստանը հայտարարել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որը նպատակամղված է Եվրասիայի երկրների միջեւ ենթակառուցվածքի ստեղծմանը եւ փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում է զարգացման երկու հանգուցային ուղղություն՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին եւ ծովային Մետաքսի ճանապարհը: Խոսքը վերաբերում է առեւտրական փոխադրամիջանցքի ստեղծմանը Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարումներ իրականացնելու համար:

hayatsk.info


դիտվել է : 141


Դուք կարող եք մեկնաբանել այստեղ:

Անուն:
ներկայացնել
Դուք կարող եք օգտագործել առավելագույն 512 խորհրդանիշներից


Հայերի ստերը

Արխիվ

Այլ հրապարակումներ Տնտեսություն

Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը Թուրքմենստանի նախագահը հաղթող է ճանաչվել տոնական ձիարշավում Թրամփն ու իր հարազատներն իրենց արքայական ընտանիքի անդամների նման են պահում Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվել Ինտերպոլը հրաժարվել է Յացենյուկի նկատմամբ հետախուզում հայտարարել, հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ-ում Տուսկն ու Յունկերը կփորձեն Էրդողանին հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սան Պաուլոյում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. VIDEO 95-ամյա ավստրալուհին դարձել է ոճի խորհրդանիշ Պորոշենկոն պարծեցել է նոր հրթիռով Թրամփը կառավարման առաջին 100 օրում ավելի շատ է մեկնել հանգստի, քան Օբաման ու Բուշը միասին Ֆիլիպինների նախագահ. Կիմ Չեն Ընը ցանկանում է ոչնչացնել աշխարհը Հորդանանը պնդում է, որ Իսրայելն ազատի գրավյալ տարածքները Մերկելը հույս ունի, որ ԵՄ-ին կհաջողվի Brexit-ի հարցով բանակցությունների ռազմավարություն ընդունել Մոգերինի. Brexit-ը չի ազդի ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վրա Սոցցանցերում ապշել են կողոպուտի ժամանակ ԱՄՆ սրճարանի գանձապահի հանգստությունից. VIDEO Ահաբեկչություն Բաղդադում, կան զոհեր Թուրքիայում արգելափակվել է հասանելիությունը Wikipedia-ին ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի Ամերիկացի հաղորդավարը «հսկա» սարդից վախեցել է ուղիղ եթերում Մեքսիկայում հավանության են արժանացել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը Ղրղզստանում սողանքը բնակելի տներ է ծածկել- VIDEO Մերկելը խոսել է իր և Թրամփի հարաբերությունների մասին Գերմանիայի ֆիննախարար. Բրիտանիան ԵՄ արտոնությունները չպետք է պահպանի Brexit-ից հետո Ղրղզստանի հարավում 4 մարդ մահացել է սողանքի հետեւանքով Հույն ձկնորսները Էգեյան ծովում 7-մետրանոց շնաձուկ են բռնել Նավթի գները նվազել են Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի հարցը ՆԱՏՕ-ի մասնակցությունը Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորմանը չի քննարկվում «Կառլ Վինսոն» ավիրակիրը մտել է Ճապոնական ծովը ԱՄՆ-ում թալանի ժամանակ սրճարանի գանձնապահի հանգստությունը ցնցել է սոցցանցերը- VIDEO

Լուրեր


Վերջին լուրեր