2 խաղում 3 ինքնագոլ. Հայաստանի հավաքականը խայտառակ պարտությունը կրեց

19:54   25 Մարտ 2017    260

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ին:

Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդում: Այս անգամ ֆուտբոլիստները խոշոր 6:0 հաշվով զիջեցին Թուրքիայի հավաքականին: Կրկին անգամ ֆուտբոլիստների կատարմամբ գրանվեց ինքնագոլ: Այն «հեղինակեց» Կարեն Հովհաննիսյանը:

Երկու օր առաջ հավաքականը 10:1 հաշվով զիջել էր Գերմանիայի հավաքականին: Այս մրցավեճում 2 անգամ սեփական դարպասը գրավել էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները:

Փաստորեն երկու խաղում Հայաստանի ընտրանին երեք անգամ գրավեց սեփական դարպասը: Թուրքիայի հետ հանդիպման ընթացքում մարզադաշտում շարունակ հնչում էր թուրքական մուղամը, ինչը մղձավանջային մթնոլորտ էր առաջացրել:

Երկու հանդիպումներում կրելով նույնքան պարտություն և բացթողնելով 16 գնդակ Հայաստանի հավաքականը զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Անթալիայում Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները