Fox-ը ներողություն է խնդրել Թրամփի և Պուտինի հանդիպման մասին «ֆեյք» նորության համար

17:53   17 Փետրվար 2017    130

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով Deadline-ին, 20th Century Fox ստուդիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին «ֆեյք» նորության համար:

Կեղծ տեղեկությունները գովազդային քարոզարշավի մաս են դարձել: Fox-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ նրանք ձգտում էին ընդլայնել ավանդական մարքեթինգի սահմանները, սակայն տվյալ դեպքում «ստուդիան սխալվել է»:

«Առողջության համար դեղամիջոց» ֆիլմի գովազդի համար հորինվել է պատմություն, որի համաձայն՝ Պուտինն ու Թրամփը հանդիպել են Ալպերում Volmer Institute բուժկենտրոնում ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները