Sony-ն «կփրկի» Samsung-ը պայթող մարտկոցներից

17:26   17 Փետրվար 2017    164

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info- ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին, Samsung-ն ընտրել է Sony ընկերությունը` որպես Galaxy S8-ի մարտկոցների մատակարար:

Աղբյուրի հաղորդմամբ` Sony-ի ստորաբաժանումը, որը պատասխանատու է մարտկոցների արտադրության համար, արդեն ստորագրել է պատվերն իրականացնելու համաձայնությունը:

Պարբերականի աղբյուրի խոսքով` այս կերպ Samsung-ը փորձում է խուսափել մարտկոցների պայթյուններից, որոնք տեղի են ունեցել Galaxy Note 7-ի դեպքում:

Հայտնի է, որ Sony-ից բացի Galaxy S8-ի մարտկոցների արտադրությամբ կզբաղվի Murata Manufacturing ընկերությունը: Ընդ որում, Samsung-ի սեփական արտադրությունը դեռևս չի համապատասխանում անվտանգության պահանջներին:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները