«Կեսգիշերից հետո» (AfterMidnight) և «Մարդասպանը» (Assassin) կիբեռլրտեսության գործիքների մասին փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր մայիսի 12-ին:
Հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից «Աթենք» (Athena) անվանումը ստացած նախագիծը: Ծրագիրն ապահովում է համակարգի հեռակառավարումը, նեղ մասնագիտացված վնասակար ծրագրերի բեռնումը վարակված համակարգչում և դրանից ֆայլերի փոխանցումը:
Ծրագիրն աշխատում է Microsoft օպերացիոն համակարգերով և ստեղծվել է ԿՀՎ-ի կողմից Siege Technologies ընկերության հետ համատեղ:
WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը հրապարակել է մարտի 7-ին, հաղորդվում էր, որ փաստաթղթերի փաթեթի հրապարակումը լինելու է հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը:
hayatsk.info
Հեշթեգներ: