YPG-ի հարցում Օբաման խաբեց մեզ. Էրդողան

12:35   20 Ապրիլ 2017    187

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Թուրքիային:

Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորման լինող YPG-ի հարցում ԱՄՆ նախկին վարչակազմը խաբել է Թուրքիային և շարունակել աջակցել YPG-ին`գիտակցելով, որ այդ ջոկատները վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:

«Մենք պայմանավորվածություն ունեինք նրանց հետ թե՛ այս ջոկատների, թե՛ PKK ահաբեկչական խմբավորման հետ կապված: Սակայն, ցավոք, Օբաման խաբեց մեզ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունները նույն կերպ կվարվեն», - ասել է Էրդողանը:

hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները