Ես կփակեի Վրաստանի սահմանը Իրանի քաղաքացիների համար. Սաակաշվիլի

16:46   14 Հունվար 2020    542

«Իրանում տիրող վիճակի պատճառով թույլ չէի տա Իրանի որևէ քաղաքացու ժամանել Վրաստան»,- հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական «Մտավարի» ՀԸ «Կարևոր շեշտադրումներ» հեռուստածրագրի ժամանակ:

Նրա կարծիքով ՝ իրանցիների զանգվածային մուտքը Վրաստան սպառնում է երկրի անվտանգությանը:

«Իրանի ներկա իրավիճակի հետ կապված, նախևառաջ, այս օրերին ես կփակեի սահմանը և թույլ չէի տա, որ Իրանի որևէ քաղաքացի այցելի Վրաստան, քանի որ Իրանի քաղաքացիների զանգվածային մուտքն այժմ սպառնալիք է մեզ համար: Կարո՞ղ է մեր անվտանգության համակարգը կանխել ահաբեկչական սպառնալիքները: Հիմա ամենակարևորն այն է, որ ապահովագրենք մեզ և թույլ չտանք նրանց հատել սահմանը մասնավորապես նրանց համար, որոնք վտանգ են ներկայացնում»,-ասել է Սաակաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները