Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմ

17:23   14 Հունվար 2020    467

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Եվրոպայի երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ հունվարի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված Է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Մեխանիզմի նպատակն Է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Բեռլին   Փարիզ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները