Ուզբեկստանի խորհրդարանը հաստատել է Արիպովին վարչապետի պաշտոնում

17:30   21 Հունվար 2020    332

Ուզբեկստանի խորհրդարանը երեքշաբթի երկու պալատների համատեղ նիստում հաստատել է Աբդուլլահ Արիպովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաձայն երկրի սահմանադրության՝ վարչապետին առաջադրել է Ուզբեկստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը (ՈւզԼիդեկ), որն ամենամեծ թվով տեղերն ունի խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատում:

Համաձայն 2019 թվականի դեկտեմբերի 22-ին անցկացված ընտրությունների արդյունքների՝ այս կուսակցությունը ստացել է 53 տեղ և նոր խորհրդարանում պահպանել մեծամասնություն: Կուսակցության քաղխորհուրդն ուղարկել է Արիպովի թեկնածությունը՝ երկրի նախագահ Շավկաթ Միրզիեևի քննարկմանը: Ավելի վաղ կառավարությունը հրաժարական էր տվել նոր խորհրդարանի առջև:

Գաղտնի քվեարկության ընթացքում Ստորին պալատի 150 պատգամավորների մեծամասնությունը և Սենատի 97 անդամ քվեարկել են հօգուտ Արիպովի թեկնածության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուզբեկստան  


Վերնագիրի այլ պիտակները