Apple-ը հայտարարել է, որ ռեկորդային եկամուտ է ունեցել

13:14   30 Հունվար 2020    820

2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 28-ին, ամերիկյան Apple ընկերության եկամուտը կազմել է ռեկորդային 91.8 մլրդ դոլար:

Ինչպես նշվում է, այս ցուցանիշը 9 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված եկամտից: Եռամսյակի եկամտի մեծ մասը՝ 61 տոկոսը, բաժին է ընկնում միջազգային վաճառքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոր ցուցանիշների մեծացմանը, ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկի խոսքով, նպաստել է ապրանքանիշի վերջին մոդելների՝ iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոնների նկատմամբ առկա պահանջարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները