Մուն Չժե Ինը «Մակաբույծները» կինոնկարին շնորհավորել Է «Օսկար» ստանալու կապակցությամբ

16:18   10 Փետրվար 2020    941

Կորեայի Հանրապետության ղեկավար Մուն Չժե Ինը հայրենական ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (2019 թ.) կինոֆիլմին շնորհավորել Է «Օսկար» մրցանակ ստանալու կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա փետրվարի 10-ին գրել Է իր Twitter-ում:

«Ես հպարտանում եմ ռեժիսոր Պոն Չժուն Հոյով եւ նկարահանող ամբողջ թիմով,-իր հույզերի մասին պատմել Է Մուն Չժե Ինը:-Դուք միասին հաղթահարեցիք բոլոր մարտահրավերները եւ մեր համաքաղաքացիների (սրտերը) լցրեցիք հպարտությամբ ու արիությամբ»:

Նա նաեւ ընդգծել Է, որ «Մակաբույծները» ֆիլմը Հարավային Կորեայի մասին իր պատմությամբ հուզել Է ամբողջ աշխարհի մարդկանց եւ իր ներուժը ցուցադրել բացառիկ ռեժիսորական վարպետությամբ, սցենարով, երկխոսություններով, երաժշտությամբ ու դերասանական խաղով»:

Դրա հետ մեկտեղ նախագահը խոստացել Է աջակցություն ցուցաբերել հայրենական կինոարտադրությանը, հայտարարելով, որ «կառավարությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կինեմատոգրաֆիստները կարողանան ամբողջությամբ երեւան հանել իրենց երեւակայության ներուժը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուն-Չժե-Ին  


Վերնագիրի այլ պիտակները