Երկու հայերի հաղթած ադրբեջանցի ըմբիշը դարձավ Եվրոպայի չեմպիոն

09:00   12 Փետրվար 2020    527

Հունահռոմեական ոճի ադրբեջանցի ըմբիշ Սանան Սուլեյմանովը (77 կգ) Հռոմում նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, վճռական գոտեմարտում Ս. Սուլեյմանովը 3:1 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտան Լեվաիին:

Հիշեցնենք, որ Սանան Սուլեյմանովը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Բուլղարիայի հայազգի ներկայացուցիչ Հայկ Մնացականյանին: 1/8 եզրափակիչում 7:0 հաշվով առավելության էր հասել իտալացի Մատեո Մաֆեցիոլիի, 1/4 եզրափակիչում՝ 6:4 հաշվով հույն Գեորգիոս Պրեվոլարակիսի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակիչում ադրբեջանցի ըմբիշը 3:0 հաշվով պարտության էր մատնել Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանին:

Նշենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլին (55 կգ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Սանան-Սուլեյմանով  


Վերնագիրի այլ պիտակները