Ամեն կիրակի մտածում եմ ինքնասպանության մասին. Թայսոն Ֆյուրիի խոստովանությունը

16:05   12 Փետրվար 2020    592

Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին խոստովանել է, որ ամեն կիրակի մտածում է ինքնասպանության մասին:

«Ամեն շաբաթ ես խելահեղ մարզումներ եմ անցկացնում, սպառում եմ ինձ ամբողջությամբ, առավոտները երկար վազում եմ, երեկոները հասցնում եմ երեխաների հետ զբաղվել կամ որևէ այլ բան անել: Իսկ հենց գալիս է կիրակին, իմ մոտ ինքնասպանություն գործելու տրամադրություն է առաջանում` անկախ նրանից, ես տա՞նն եմ, թե՞ մարզասրահում: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհը իմ շուրջ փլուզվում է, և ես ուղղակի չեմ ուզում ապրել»,- հարցազրույցի ժամանակ խոստովանել է Ֆյուրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Ֆյուրին մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն է: Նա պարտություն չի կրել կարիերայի ընթացքում, սակայն ինքնակամ հրաժարվել է բոլոր չեմպիոնական գոտիներից, քանի որ թմրանյութերի օգտագործման և դեպրեսիաների պատճառով չի կարողացել դրանք պաշտպանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայսոն-Ֆյուրի  


Վերնագիրի այլ պիտակները