Հնագետները Եգիպտոսում ավելի քան 5000 տարվա հնության 83 գերեզման են հայտնաբերել

11:21   13 Փետրվար 2020    514

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիայի մարզի Ում ալ-Հալջանի շրջանում հնագիտական խումբը պեղումների ընթացքում 83 հնագույն գերեզման է հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РБК պարբերականը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնագույն հուշարձանների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրին հստակեցրել է, որ գերեզմանները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի առաջին կեսին: Դամբարանները պատկանում են Ստորին Եգիպտոսի քաղաքակրթությանը: Դրանք իրենցից ներկայացնում են քարի մեջ փորված օվալաձև փոսեր, որոնցում հայտնաբերվել են կավե դագաղներ և զանազան կահ-կարասի:

Ալ-Վազարին նշել է, որ սա Դակահլիայում կավե գերեզմանների հայտնաբերման առաջին դեպքն է: Գտածոն ապացուցում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում այդ տարածքի խիտ բնակեցվածությունը: Հնագետներն ակնկալում են մոտ ժամանակներս նոր գերեզմաններ և հնագույն քաղաքակրթության հետքեր հայտնաբերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները