Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը

12:10   14 Փետրվար 2020    247

Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ այժմ տարեցներին պետք Է տեղավորեն տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ հատուկ դրա համար պատրաստված հանրակացարանում: Ներկա դրությամբ հայտնի չԷ, թե հատկապես քանի մարդ Է տարհանվել նավից, սակայն ավելի վաղ հաղորդվել Էր, որ մարդկանց առաջին խմբի մեջ պետք Է մտնի 80-ից բարձր տարիքի շուրջ տասը մարդ: Ընդամենը նավի վրա գտնվում Է տարիքային այդ կատեգորիայի ավելի քան 200 մարդ այն դեպքում, երբ ուղեւորների մոտավորապես 80 տոկոսը 60-ից բարձր տարիքի են:

Diamond Princess նավում գտնվում Է 3,6 հազար մարդ՝ 50 երկրից: Նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը ներկայում 219 Է, ներառյալ այնտեղ աշխատող կարանտինային ծառայության աշխատակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները