Թրամփը նշել է, որ կքվեարկեր գեյ նախագահի օգտին

12:38   14 Փետրվար 2020    247

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքվեարկեր գեյ նախագահի օգտին:

Fox News-ի հետ հարցազրույցում նա չի բացառել, որ ամերիկացի ընտրողներն ինչ-որ ժամանակ Սպիտակ տան համար գեյ թեկնածուի են ընտրելու:

Այս հարցն առաջացել է դեմոկրատներից նախագահի թեկնածու, Սաութ Բենդի նախկին քաղաքապետ, բացահատ գեյ Փիթ Բութիջիչի հաջողության շնորհիվ:

«Ես այսպես եմ մտածում: Կարծում եմ՝ կան այնպիսիները, որոնք չէին քվեարկի, բայց ես նրանց թվում չեմ»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով այն, որ Բութիջիչը փրայմերիզների առաջին երկու մրցություններում եզրագծին է հասել՝ առաջ անցնելով ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից եւ սենատոր Բերնի Սանդերսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները