Պուտինը եւ Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը

17:56   03 Մարտ 2020    619

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ հեռախոսազրույցը կայացել Է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Առարկայորեն քննարկվել են սիրիական կարգավորման հարցերը՝ նկատի առնելով ապաԷսկալացիայի Իդլիբի գոտում իրադրության ներկայիս սրումը:

Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները