Հանե´ք «կարեկցանքի դիմակը». Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ին

17:58   04 Մարտ 2020    606

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից օգնության առաջարկը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ այս պարագայում Միացյալ Նահանգները պարզապես «կարեկցանքի դիմակ» է կրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է օգնել, ապա պետք է պարզապես չեղարկի պատժամիջոցները` կապված դեղամիջոցների հետ:

«Նրանք, կարեկցանքի դիմակ կրելով, ասել են, թե իբր ցանկանում են օգնել Իրանի ժողովրդին: Եթե իսկապես ճշմարտությունն եք ասում, չեղարկե´ք պատժամիջոցները գոնե դեղամիջոցների նկատմամբ: Դա առաջին քայլն է: Ասեք, որ մինչ այժմ սխալ եք գործել Իրանի նկատմամբ և ներողություն խնդրեք»,- ասել է Ռոհանին:

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները