Թուրքիան պատասխանել է ԵՄ-ին

14:18   07 Մարտ 2020    549

Փախստականների խնդրով Թուրքիային ուղղված կոչերի փոխարեն՝ Եվրամիությունը նախևառաջ պետք է կատարի 2016 թվականի մարտի 18-ի համաձայնագրով Անկարայի առջև ստանձնած պարտավորությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Զագրեբում ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստի՝ Թուրքային ուղղված հայտարարությանն այդ երկրի արտգործնախարարության պատասխան հայտարարության մեջ:

«Եվրամիությունում դեռ գիտակցում են միգրացիայի և անվտանգության ոլորտում Թուրքիայի ներդրած ջանքերի ու բեռի մասշտաբները: Թուրքիան այն երկիրն է, որը դուռ բացեց աշխարհի ամենամեծ թվով փախստականների առջև: Փախստականների խնդիրը քաղաքական նպատակներով օգտագործելու մեղադրանքները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ Թուրքիան տարիներ շարունակ բախվել է կողմնակալ քաղաքականության: Հենց ԵՄ-ն է նման հայտարարություններ անելով փախստականների թեման վերածում քաղաքական խնդրի»,- ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաև կոչ են անում ԵՄ երկրներին դիտարկել Հունաստանի գործողությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվում են մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները:

Թուրքիայի արտգործնախարարությունը ԵՄ ղեկավարությանը կոչ է արել հարգել համաեվրոպական արժեքները և համապատասխանել Եվրամիության օրենսդրական դաշտի պահանջներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները