Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում

10:51   12 Մարտ 2020    545

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ Է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ:

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել Է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը»:

«Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի Է դանդաղեցնել»,- նշել Է գլխավոր քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները