Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 123 հազարի

12:34   12 Մարտ 2020    552

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում Է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել Է 122 հազար 926-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է China Morning Post հոնկոգյան թերթը, որը տվյալների Էլեկտրոնային հաշվարկ Է վարում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, մահացածների ու ապաքինվածների մասին:

Ընդ որում մայրցամաքային Չինաստանին բաժին Է ընկնում հիվանդության 80 հազար 793 հաստատված դեպք, նրա սահմաններից դուրս վարակվածների թիվը հասել Է 37 հազար 673-ի՝ անցած 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 4,9 հազար դեպքով:

Ընդամենն աշխարհում գրանցվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 4601 դեպք, Չինաստանի մայրցամաքային մասում՝ 3169: Մասնավորապես, Իտալիայում գրանցվել Է հիվանդանալու 12 հազար 462 հաստատված դեպք, մահացել Է 827 մարդ, Հարավային Կորեայում՝ 7869 (66), Իրանում՝ 9 հազար (354), Գերմանիայում՝ 1296 (երկու), Ֆրանսիայում՝ 1784 (33), Իսպանիայում՝ 2140 (48), Ճապոնիայում՝ 11281 (19): Ընդամենն աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել Է ավելի քան 67 հազար մարդ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել Է համավարակ: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները