Իրանում ապաքինվել Է կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարարը

15:53   12 Մարտ 2020    625

Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է նրա ղեկավարը՝ առողջապահության նախարար Սայիդ Նամակին:

Նախարարն իր ենթակային շնորհավորել Է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել Է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին:

«Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք Է տրվում ուղեւորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված Է Նամակիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները