Բավարիան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

20:38   16 Մարտ 2020    602

Բավարիայի դաշնային երկրամասի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Հայտարարում ենք արտակարգ դրության ռեժիմ»,-ասել է նա: «Իշխանությունների բոլոր ջանքերը պետք է լինեն նպատակասլաց ու համակարգված»,-հավելել է Զյոդերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Բավարիայում փակվում են բոլոր հանրային հաստատությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ժամանցի հետ: Դրանց թվում նա նշել է սաունաները, լողավազանները, կինոթատրոնները, ակումբները, բարերը, դիսկոտեկները, խաղատները, թանգարանները, մարզասրահները, ֆիթնես-ակումբները, երաժշտական դպրոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները