Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 14 հազար մարդ․ ԱՀԿ

11:21   17 Մարտ 2020    543

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 13 903-ով, մահացել է 862 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՀԿ զեկույցում։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 511-ի։ Չինաստանում վարակվածների թիվն առաջին անգամ քիչ է, քան դրա սահմաններից դուրս վարակված մարդկանց թիվը։ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 86 434 վարակակիր։ Ընդհանուր առմամբ աշխարհում մահացել է 6606 մարդ, կեսից ավելին՝ Չինաստանից դուրս։

Վիրուսը ներթափանցել է 146 երկիր։ Այն ամենից արագ տարածվում է Եվրոպայում։ Մեկ օրում Գերմանիայում և Ֆրանսիայում հիվանդների թիվն աճել է մոտ 1000-ով։ Իտալիայում 27 հազար վարակակիր կա։

Hayatsk.info

Հեշթեգներ: կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները