Brent նավթի գինն իջել է 29 դոլարից

10:29   18 Մարտ 2020    462

Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի 1 բարելի գինը նվազել է մինչև 28․85 դոլար։

Նման բան տեղի է ունենում 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4․16 տոկոսով, իսկ ամերիկյան WTI թեթև նավթի գինը նվազել է 3․1 տոկոսով՝ հասնելով 28․1 դոլարի։

Նշվում է, որ նման գնանկման պատճառն այն է, որ մարտի 6-ին «ՕՊԵԿ+»-ի մասնակից երկրները չեն կարողացել համաձայնեցնել նավթաարդյունահանումը կրճատելու գործարքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Brent  


Վերնագիրի այլ պիտակները