Ռոնալդինյոն լուրջ խնդիրներ ունի

19:11   18 Մարտ 2020    559

Mundo Deportivo-ն գրում է, որ մինչև կեղծ փաստաթղթերի համար Պարագվայի բանտում հայտնվելը Ռոնալդինյոն կապ է ունեցել ֆինանսական մախինացիների հետ:

Պարբերականը հայտնում է, որ բրազիլացի հայտնի ֆուտբոլիստին ու վերջինիս եղբորը կեղծ փաստաթղթերը տվել է բիզնեսլեդի Լիլիա Լոպեսը՝ հույս ունենալով, որ Ռոնին կմասնակցի իր բարեգործական միջոցառմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լոպեսին պատկանող «Angel Brotherhood» հիմնադրամի գործունեությունն այս պահին արգելափակված է, քանի դեռ ոստիկանությունը չի պարզել դրա կապը փողեր լվանալու հետ: Այս պահին ուսումնասիրվում է նաև, թե որքանով է Ռոնալդինյոն տեղեկացված եղել հիմնադրամի գործունեությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդինյո  


Վերնագիրի այլ պիտակները