Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

20:25   18 Մարտ 2020    546

Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի արդյունքում նվազել է 6.9 տոկոսով՝ հասնելով 26.75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հետևում է առևտրային բորսայի տվյալներից: Վերջին անգամ այս տեսակի նավթի գինը նման մակարդակի էր հասել 2003 թվականի սեպտեմբերին:

Մինչդեռ WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինն անկում է գրանցել 10.7 տոկոսով: Այսպիսով, տեխասյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը կազմում է 24.4 դոլար:

Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան մեծ թափով նվազել և 3-4% անկում էին գրանցել՝ 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ իջնելով 29 դոլարից՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները