Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. Առաջնությունը կարող է ավարտվել հուլիսի կեսին

17:58   20 Մարտ 2020    531

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է A սերիայի վերսկսման և ավարտի ժամկետների մասին.

«Մենք մի քանի օր է, ինչ առաջնության մնացած ժամանակահատվածի ժամանակացույցն ենք քննարկում: Եթե տուրեր լինեն նաև շաբաթվա ընթացքում, ապա, միգուցե, առաջնությունն ավարտվի մինչ հունիս 30-ը: Չեմ բացառում, որ մրցաշրջանը կավարտվի հուլիսի կեսին:

Մենք դեռ 12 տուր ունենք, կան չկայացած հանդիպումներ, լինելու են նաև միջազգային խաղեր: Այնպես, որ պետք է խոստովանենք, որ այս ամենը համատեղելը շատ դժվար է, բայց մենք ամեն ինչ կանենք այս իրավիճակից պատվով դուրս գալու համար:

Սկզբում խաղերը կլինեն առանց հանդիսականների: Երբ արդեն հանդիսականներին էլ կարողանանք ներգրավել խաղերին, դա կնշանակի, որ մենք հաղթահարել ենք այս ճգնաժամը: Հաշվի առեք՝ արտակարգ իրավիճակ է ամբողջ երկրում»,-ասել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները