Խավիեր Տեբաս. Լա Լիգայի ակումբները պետք է վերսկսեն մարզումները

20:18   20 Մարտ 2020    577

Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ ակումբները պետք է արագորեն վերսկսեն մարզումները:

Ըստ Տեբասի ՝ դա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել առաջնության վերսկսմանը: Լիգայի ղեկավարը վստահեցրել է, որ նրանք կապահովեն խաղերի անցկացման անվտանգությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Լա Լիգան դադարեցված է և դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 18.000 մարդ, որից 833-ը ՝ մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լա-Լիգա  


Վերնագիրի այլ պիտակները