Brent ապրանքանիշի նավթը գնանկումից ի վեր «արժեզրկվել» է 40%-ով

10:50   21 Մարտ 2020    414

Brent ապրանքանիշի նավթն ավարտել է վաճառքը բարելի համար 27,38 դոլարով, այն մեկ շաբաթում «արժեզրկվել» է 19%-ով, իսկ գնանկումից ի վեր` 40%-ով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին են վկայում աճուրդների տվյալները: Մարտի 13-ին Brent-ն ավարտել էր վաճառքը բարելի համար 33,85 դոլարով, իսկ մարտի 6-ին` 45,27 դոլարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նավթի գնանկումը սկսվել է մարտի 6-ից, այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ի երկրները չկարողացան համաձայնության գալ ո՛չ նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերը փոփոխելու, ո՛չ էլ այն երկարաձգելու շուրջ:

Մասնավորապես` Ռուսաստանն առաջարկել է պահպանել առկա պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան` լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները