Ռոնալդինյոն 40-ամյակը նշում է բանտում

18:36   21 Մարտ 2020    532

Բրազիլական ֆուտբոլի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդինյոն մարտի 21-ին նշում է ծննդյան 40-րդ տարեդարձը:

Մարզական կարիերայի ընթացքում լեգենդար Ռոնալդինյոն 2 անգամ դարձել է Իսպանիայի, 1 անգամ՝ Իտալիայի չեմպիոն, դարձել Իսպանիայի Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի չեմպիոն, ազգային հավաքականի կազմում 1 անգամ դարձել է Կոպա Ամերիկայի, 1 անգամ էլ՝ աշխարհի չեմպիոն:

Ռոնալդինյոն 2005 թվականին ճանաչվել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրն անձնագրեր կեղծելու կասկածանքով ձերբակալված են և գտնվում են Պարագվայի բանտերից մեկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդինյո  


Վերնագիրի այլ պիտակները