Թրամփը պաշտպանիչ դիմակների շուկայում տիրող իրավիճակը «խելագարություն» է անվանել

19:46   24 Մարտ 2020    460

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին պաշտպանիչ դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը խելագարություն է անվանել, սակայն խոստացել է, որ շուտով տարբեր իրեր և սարքավորումներ կտարվեն հիվանդանոցներ, գրում է The Hill-ը։

«Պաշտպանիչ դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի համաշխարհային շուկայում խելագարություն է տիրում։

Մենք օգնում ենք նահանգներին սարքավորումներ ստանալ, բայց դա հեշտ չէ»,-Twitter-ում գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը նաև խոստացել է, որ շուտով տարբեր ապրանքների և սարքավորումների «միլիոնավոր» միավորներ կտեղափոխվեն տարբեր հիվանդանոցներ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները