Ռոնալդոն 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. CNN

22:26   25 Մարտ 2020    388

Կրիշտիանու Ռոնալդոն միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրատվություններ անող մարզիկներին. նա 1 մլն եվրո կհատկացնի:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, պորտուգալացի հարձակվողի նվիրատվության մի մասը կուղարկվի Լիսաբոն, մյուսը մասը՝ Պորտու: Այդ միջոցներով ինտենսիվ թերապիայի երկու բաժանմունք կֆինանսավորվի Լիսաբոնի Սանտա Մարիա հիվանդանոցում, որտեղ ընդունում են կորոնավիրուսով հիվանդներին:

Այս երկու բաժանմունքները կանվանվեն «Ռոնալդո և Մենդես»՝ ֆուտբոլիստի և նրա գործակալի պատվին:

Իսկ Պորտուի Սան Անտոնիո հիվանդանոցը կհամալրվի 15 մահճակալներով, շնչառական սարքավորումներով և համակարգիչներով:

Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3000-ի, 43 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդո  


Վերնագիրի այլ պիտակները