Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոյի մոտ. The Guardian

22:56   25 Մարտ 2020    361

Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոյի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ վերջինս կիրակի հոսպիտալացվել էր շնչառական վարակով:

CNN-ի հաղորդմամբ՝ Իսպանիան, որը կորոնավիրուսից երկրորդ ամենախոցված երկիրն է Եվրոպայում, 467 մլն դոլարի բժշկական սարքավորումներ և պաշտպանիչ միջոցներ է գնել Չինաստանից: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիան ևս կորոնավիրուսից մահացությունների թվով գերազանցել է Չինաստանին: Այդ ցուցանիշն ավելի վաղ գերազանցել էր Իտալիան: Իսպանիայում 3434 մարդ է մահացել հիվանդությունից, մինչդեռ վարակվածների թիվը գերազանցում է 47 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները