«Կասպերսկի»-ի լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար

15:38   26 Մարտ 2020    265

«Կասպերսկի» ընկերությունն աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։

Խոսքը վերջնական սարքերի և ամպային ենթակառուցվածքների համար կորպորատիվ լուծումների մասին է. Kaspersky Endpoint Security Cloud Plus, Kaspersky Security Microsoft Office 365-ի համար, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար՝ ընդլայնված և Kaspersky Security վիրտուալ և ամպային միջավայրերի համար, որոնց վերաբերյալ առաջարկը կարող է ակտիվացվել 2020-ի մարտի 23-ից մինչև հուլիսի 23-ը ժամանակահատվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նաև Հայաստանի բժշկական հաստատությունները այսօր մոբիլիզացնում են բոլոր ուժերը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը լրջագույնս աճել է։ Նման ժամանակներում բժշկական սարքավորումների աշխատանքի կայունության և տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաև պացիենտների անհատական տվյալների պաշտպանության ապահովումը հատկապես կրիտիկական են դառնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները