ՄԱԿ-ը կորոնավիրուսին արձագանքելու Համաշխարհային մարդասիրական ծրագիր է գործարկում

16:16   26 Մարտ 2020    298

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարին արձագանքելու Համաշխարհային մարդասիրական ծրագիր գործարկելու մասին՝ կոչ անելով կառավարություններին վճռական քայլեր ձեռնարկել և աշխատել միասին՝ համաշխարհային համավարակին լուծումներ գտնելու համար:

Նրա խոսքով՝ ընդհանուր 2 մլրդ արժողությամբ ծրագրի նպատակը «բազմաթիվ կյանքեր փրկելն է», ինչպես նաև մարդասիրական գործակալությունները լաբորատոր թեստերով և բժշկական սարքերով զինելը, որպեսզի հիվանդներին բուժելիս՝ բուժաշխատողները պաշտպանված լինեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ծրագիրը ներառում է նաև հավելյալ միջոցներ՝ աջակցելու փախստականներին ընդունող համայնքներին, որպեսզի շարունակեն բացել դռները տեղահանված մարդկանց համար: Մենք պետք է աջակցենք ամենից շատ խոցելի գոտում գտնվող միլիոնավոր մարդկանց, որոնք չեն կարող իրենք իրենց պաշտպանել: Սա կարևոր է նաև վիրուսի դեմ պայքարելու համար»,- ասել է Գուտեռեշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները