Մարդիկ մահանում են ոչ թե կորոնավիրուսից, այլ խրոնիկ հիվանդությունների փնջից. Լուկաշենկո

16:34   13 Ապրիլ 2020    669

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսցիները չեն մահանում կորոնավիրուսից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է БелТА–ն:

«Մարդիկ վախենում են: Դրա համար էլ ցանկանում եմ նրանց ասել հետևյալը՝ կորոնավիրուսից մեր երկրում ոչ մի մարդ չի մահացել: Նրանք մահացել են տարբեր հիվանդությունների փնջից, որ ավելի վաղ ունեին»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

Նա նշել է, որ կորոնավիրուսը միայն միջավայր է ստեղծում, որում զարգանում են մարդկանց խրոնիկ հիվանդությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները