Հայտնի է, թե երբ և որտեղ կանցկացվի UFC 249 առաջնությունը

09:59   25 Ապրիլ 2020    616

Ընդհանուր մենամարտերի առաջնությունը՝ UFC 249-ը, կանցկացվի մայիսի 9֊-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ Ջեքսոնվիլում, հաղորդում է ТАСС-ը։

ESPN հեռուստաալիքի տեղեկություններով՝ բոլոր մարտերը տեղի կունենան առանց հանդիսատեսի։

«Այս միջոցառումների անցկացումը հնարավոր դարձրած անձանց անվտանգության համար կգործեն առողջապահական և անվտանգության արարողակարգեր»,- ասել է Ֆլորիդա նահանգի բռնցքամարտի հանձնաժողովի ղեկավար Պատրիկ Քենինգեմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ մրցաշարն անցկացվելու է 3 օր՝ մայիսի 9֊ին, 13֊ին և 16֊ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: UFC-249  


Վերնագիրի այլ պիտակները