Ութ տարում առաջին անգամ Ֆերգյուսոնը պարտություն է կրել

19:52   10 Մայիս 2020    472

Խառը տիպի մենամարտերի ամերիկացի մենամարտիկ Ջասթին Գեթջին հաղթանակ է տոնել իր հայրենակից Թոնի Ֆերգյուսոնի հանդեպ՝ Բացարձակ մենամարտերի առաջնության շրջանակներում տեղի ունեցած մենամարտում,որը տեղի է ունեցել Ջեքսոնվիլում։

Մենամարտն ավարտվել է հինգերորդ ռաունդում։ Գեթջին հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Սա Ֆերգյուսոնի առաջին պարտությունն էր, վերջին ութ տարիների ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսով Գեթջին դարձավ թեթեւ քաշային կարգում Բացարձակ մենամարտերի առաջնության ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները