Սաակաշվիլին Վրաստանի համար սով է կանխատեսել, եթե Ուկրաինայի հետ նրա հարաբերությունները փչանան

11:16   11 Մայիս 2020    419

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի ժողովրդին սով է սպառնում, եթե Կիեւի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները փչանան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա այս մասին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ Վրաստանն Ուկրաինայի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը: Քաղաքական գործչի խոսքով՝ այն ամենի մեծ մասը, ինչ մարդիկ գնում են Վրաստանի խանութներում, «օրինակ՝ ցորենը, հնդկաձավարը, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներմուծվում է Ուկրաինայից»:

«Ուկրաինան մեր արտադրանքի իրացման անչափ կարեւոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետ կլինի, եւ Վրաստանում մարդիկ վաղը կմահանան սովից»,- ասել է Սաակաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները