ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ի

12:34   11 Մայիս 2020    496

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Սպիտակ տան ինստագրամյան էջում արված հրապարակման շուրջ սկանդալը, որն առաջացել էր հրապարակման մեջ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակում Խորհրդային միության ունեցած դերակատարման մասին հիշատակման բացակայության պատճառով:

Դեսպանատան ներկայացուցիչները «Ինտերֆաքս» գործակալությանը հիշեցրել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին մի շարք հայտարարություններ, որոնցում հիշատակվել է ԽՍՀՄ-ի դերը:

«Մենք կցանկանայինք հղում տալ վերջերս կատարված շատ հայտարարությունների, որոնցում ընդգծվում են մեր միասնական ջանքերն ու կորուստները»,-նշել են ամերիկյան դեսպանատանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունը հղում է արել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությանը` նվիրված 1945 թվականին Էլբայում խորհրդային ու ամերիկյան զինվորների հանդիպման տարեդարձին, ինչպես նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի՝ Եվրոպայում պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված տեսաուղերձին, որում նա հայտարարել է, որ ամերիկացիները հպարտանում են նացիստական Գերմանիայի դեմ պայքարում ԽՍՀՄ ժողովուրդների աջակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ այսպիսով «ԱՄՆ դեսպանատունն իրեն հեռու է պահել Սպիտակ տան` սոցցանցերում արված սկանդալային հրապարակումից»:

Սպիտակ տան ինստագրամյան էջում հրապարակակված տեսանյութում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղկեպսակ է դնում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողին: Հրապարակումն ուղեկցվել է հետևյալ տեքստով. «1945 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հաղթանակ են տարել նացիստների նկատմամբ»:

Հենց այս հայտարարությունն է բարկացրել ՌԴ արտգործնախարարությանը, որտեղ նշել էին, որ ամերիկացի պաշտոնյաները քաջություն չեն ունեցել գոնե կես խոսքով արժանի հիշատակում անել խորհրդային ժողովրդի և կարմիր բանակի զոհերի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները