Թբիլիսի մուտք գործելու և Թբիլիսիից դուրս գալու արգելքները չեղարկվել են

15:14   11 Մայիս 2020    487

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին այսօրվանից ամբողջությամբ բաց է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանի մայրաքաղաքը կբացվի մայիսի 11-ին:

Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները կբացվեն մայիսի 14-ից:

Չնայած որ մայրաքաղաքի ելումուտն ամբողջովին բացվել է, սահմանված պարետային ժամը շարունակում է ուժի մեջ մնալ:

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 638-ի, համաճարակի ամբողջ ընթացքում երկրում վարակման հետևանքով մահացել է 11 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները