Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները նվազել են

14:07   12 Մայիս 2020    513

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերությունը հայտնել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զուտ եկամտի կտրուկ անկման մասին:

Թագավորության նավթային եկամուտները 25 տոկոսով նվազել են՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:

Հունվարից մարտ ընկերության եկամուտը կազմել է 60,151 մլրդ դոլար, ինչը 16,2 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ, իսկ նավթի արդյունահանումը կրճատվել է օրական մինչեւ 9,8 մլն բարել (մինուս 3 տոկոս):

Ընդ որում՝ 2020 թվականի համար կապիտալ ծախսերի կանխատեսումը պահպանվում է 25-30 մլրդ դոլարի մակարդակում, իսկ շահույթը տարեկան արտահայտությամբ չի հասնում անգամ 17 մլրդ դոլարի:

Երկրորդ եռամսյակում նավթի գների արմատական նվազման եւ արդունահանման ռեկորդային կրճատման ֆոնին Saudi Aramco-ի ցուցանիշները զգալիորեն կվատթարանան:

Սաուդյան Արաբիան մայիսի 11-ին հայտարարել էր մայիսի 1-ին ուժի մեջ մտնող ՕՊԵԿ+-ի գործարքի սահմաններից դուրս հունիսից արդյունահանման լրացուցիչ սահմանափակման մասին՝ օրական միլիոն բարելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները